Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

«Բերիոյ Նիուզ»ը հաղորդում է, որ ինչպէս միշտ, հին Հալէպի շրջանը բախումների, հրասանդերի եւ զանազան հրթիռաձգութեան կենտրոն է: Հետեւաբար այդ շրջանում գտնւող Ազգային առաջնորդարանը, Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին եւ այլ ազգապատկան կառոյցներ եւս ինքնաբերաբար թիրախ են հրթիռների:

Արդարեւ, 22 oգոստոս 2014-ի երեկոյեան ժամերին մի հրասանդ ընկաւ եւ պայթեց Ազգային առաջնորդարանի շէնքի մէկ բաժնի վրայ: Բարեբախտաբար վնասը միայն նիւթական էր:

Նշենք, որ Հալէպի դէպքերի սկզբից ի վեր, վերոնշեալ կառոյցներն անապահով շրջանի մէջ գտնւելու պատճառով չեն աշխատում: Ազգային առաջնորդարանն արդէն մի քանի տարուց ի վեր տեղափոխւել է Սիւլէյմանիէ շրջանում գտնւող «Ս. Վրացեան» կենտրոն: Լուսանկարի մէջ տեսնւում է Ազգային առաջնորդարանի եւ Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցու միջեւ գտնւող ճանապարհը, որտեղ հրասանդի պայթումի պատճառով շէնքի քանդւած քարեր կան: